Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագրի փոխանցման հարցը. Օվերչուկ
02 Սեպտեմբերի 2026, 18:00
Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիոն կառավարումը որևէ երրորդ կողմի հանձնելու հարցը, և այդ առնչությամբ որևէ պաշտոնական դիմում չի ստացվել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե «Ռուսական երկաթուղիներ» (ՌԵՈՒ) ընկերությունը, սահմանված պատժամիջոցների պատճառով, իբր «թունավոր» է դարձել Հայաստանի համար։
«Բացի Հայաստանի վարչապետից, որևէ այլ կողմ «Ռուսական երկաթուղիների» առնչությամբ պատժամիջոցների կամ «թունավորության» թեմա չի բարձրացնում»,- ընդգծել է Օվերչուկը։