ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումը հայկական պետականության համար ինքնասպանություն է. Անդրեյ Պերլա
02 Սեպտեմբերի 2026, 21:30
Քաղաքագետ Անդրեյ Պերլան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքները։
Ըստ քաղաքագետի՝ Գյումրիից ռուսական կողմի վերջնական հեռանալու դեպքում Հայաստանը կբախվի լուրջ վտանգների, որոնք կապված են ոչ միայն ռազմական անվտանգության, այլև Թուրքիայի ու Ադրբեջանի ազդեցության հնարավոր մեծացման հետ։
«Հայաստանի ինքնիշխանությունը հնարավոր է պահպանել այնքանով, որքանով դա երաշխավորում է Ռուսաստանը։ Եթե Գյումրիի ռազմաբազան չլինի, և Ռուսաստանը վերջնականապես լքի Հայաստանի սահմանները, երկիրը կվերածվի խաղալիքի՝ իրեն շրջապատող առավել հզոր պետությունների ձեռքում։
Ես շատ եմ սիրում Հայաստանը, դրա համար էլ ինձ համար ցավալի է սա ասելը, բայց Փաշինյանի հռչակած «Չորրորդ Հանրապետությունը» հայոց պետականության համար ինքնասպանություն է»,- ընդգծել է Պերլան։