Մեզնից մանդատագողությունը տեղի է ունեցել ավելի շուտ, երբ մեր դեմ տեղեկատվական ահաբեկչություն սանձազերծվեց․ Անդրանիկ Թևանյան
03 Սեպտեմբերի 2026, 11:31
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ուղերձ է հղել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից, որը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի’ հայրենակիցներ, նախընտրական փուլում քաղաքացի Նիկոլ Փ.-ն հանրահավաքային հարթակից գեբելսյան ոճի սուտ հնչեցրեց և ապօրինաբար հրահանգեց իմ դեմ գործ կարել. ես կալանավորվեցի:
Գողն ամենաբարձրն էր գոռում «բռնեք գողին»: Իմ մասին տարածվող մեծ և լկտի ստերն օրվա իշխանությունները, այլ հարցերից զատ, օգտագործում էին ահասարսուռ վերնագրեր ստանալու, հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի քվեն գողանալու և աննախադեպ ընտրակեղծիքներ նախապատրաստելու համար: Այսինքն’ մեզանից մանդատագողությունը տեղի է ունեցել ոչ թե հունիսի 7-ից հետո’ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Սահմանադրական դատարանի ապօրինի որոշումներով, այլ ավելի շուտ, երբ մեր դեմ տեղեկատվական ահաբեկչություն սանձազերծվեց»:
Մանրամասները՝ տեսանյութում։