ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրքական Golden Global բանկ-ի դեմ Իրանի պատճառով

04 Սեպտեմբերի 2026, 19:54

Քաղաքականություն

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով թուրքական Golden Global Bank-ը և դրա երկու դուստր կառույցները։ Այս մասին հաղորդվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչության (OFAC) պաշտոնական կայքում։

«Սև ցուցակում» հայտնվելը ենթադրում է կազմակերպության՝ ԱՄՆ տարածքում գտնվող բոլոր ակտիվների սառեցում, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիների և ընկերությունների կողմից տվյալ կազմակերպության հետ գործարար հարաբերությունների վարելու արգելք։

Միաժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սահմանել է անցումային ժամանակահատված՝ տրամադրելով ընդհանուր լիցենզիա, որը թույլ է տալիս Golden Global Bank-ի մասնակցությամբ ընթացող ֆինանսական գործարքներն ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի 19-ը։