Անվտանգային որևէ բաղադրիչի դուրսբերումն անխուսափելիորեն ռիսկեր է առաջացնում․ Արա Պողոսյան

07 Սեպտեմբերի 2026, 20:45

Կարծիք | Քաղաքականություն

Հայաստանի գործող իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել՝ փորձելով հանրությանը համոզել, որ այդ ուղղությամբ անվտանգային ռիսկեր չկան։ Այս մասին «Alpha News»-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Արա Պողոսյանն՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, ռուսական 102-րդ ռազմաբազայի դերակատարմանն ու հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս դինամիկային։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ իշխանությունների այն մոտեցումը, թե սահմանների պահպանության առաքելությունն այլևս կորցնում է իր նշանակությունը, և ռազմաբազայի դուրսբերումը ռիսկեր չի առաջացնի, չի համապատասխանում իրականությանը։

«Միջազգային հարաբերությունները հարափոփոխ են, և տարբեր գործոնների ազդեցությամբ իրողությունները կարող են ցանկացած պահի փոխվել։ Անվտանգային որևէ բաղադրիչի ուղղակի դուրսբերումն անխուսափելիորեն առաջացնում է ռիսկեր։ Նման քայլի գնալու համար անհրաժեշտ է ունենալ փոխարինող այլ գործոն կամ բաղադրիչ, որը կլրացնի առաջացած բացը։ Սակայն մենք դա չունենք, այն ստեղծված չէ։ Այս առումով հաշվարկված չեն նաև հնարավոր այն ռիսկերը, որոնք կարող են ի հայտ գալ իրավիճակի փոփոխության պարագայում», — ընդգծել է Արա Պողոսյանը։

Հիմա եթերում