Վուչիչը հայտարարել է Սերբիայի արտահերթ ընտրությունների օրը

09 Սեպտեմբերի 2026, 10:44

Քաղաքականություն

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, հանդես կգա հայտարարությամբ՝ Ազգային ժողովը լուծարելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։

Նա ընդգծել է, որ երկրի Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան՝ պետք է կայացնի երկու որոշում՝ խորհրդարանը լուծարելու և ընտրություններ անցկացնելու մասին։

Վուչիչը նաև նշել է, որ ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 25-ին: Նա կոչ է արել նախընտրական քարոզարշավի մասնակիցներին խուսափել բռնությունից և ուսումնական հաստատությունների շրջափակումներից՝ նշելով, որ դա կարող է վնասել ինչպես իրենց, այնպես էլ մյուս քաղաքացիներին:

Նախագահն հավելել է, որ կընդունի ընտրությունների արդյունքները՝ անկախ դրանց ելքից, և հաղթանակի դեպքում շնորհավորելու է իր ընդդիմախոսներին: