Քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին է, որևէ զիջում չի լինի. Զատուլին
09 Սեպտեմբերի 2026, 10:52
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը NSN-ի հետ զրույցում գնահատել է Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերություններում հնարավոր թուլացումների հավանականությունը։
Նրա խոսքով՝ քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին է, նման բան տեղի չի ունենա։
Զատուլինն ընդգծել է, որ հարաբերությունների ողջ վատթարացումը կապված է Երևանի կուրսի հետ, որը փորձում է դաշինքներ կազմել Մոսկվայի հակառակորդների հետ։ «Չնայած պարբերական շփումներին՝ որևէ թուլացում, քանի դեռ իշխանության ղեկին պարոն Փաշինյանն է, չի լինի», — հայտարարել է Զատուլինը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի տրվի Հայաստանի շանտաժին: Պատգամավորը նաև կարծում է, որ վարչապետը չի անցկացնի Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվե, քանի որ վախենում է պարտվելուց: