Բաքուն խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կսպասի ՀՀ-ի նոր Սահմանադրության ընդունմանը․ Բայրամով

09 Սեպտեմբերի 2026, 14:14

Քաղաքականություն

Խաղաղության գործընթացի վերջնական ավարտի և խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը կսպասի Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունմանը։ Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա հիշեցրել է «պատմական Վաշինգտոնյան գագաթնաժողովի» արդյունքներով հնչած որոշումների և ուղերձների մասին՝ նշելով, որ դրանից հետո ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևոր քայլեր են իրականացվել։

Բայրամովի խոսքով՝ Բաքուն շարունակում է հետևել գործընթացի զարգացումներին, իսկ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում մնում է անփոփոխ։

Հիմա եթերում