Կաշառք տալու և ստանալու դեպքերով քրեական վարույթի շրջանակում 8 անձ է ձերբակալվել

09 Սեպտեմբերի 2026, 17:10

Քաղաքականություն

Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ։

Նրանց թվում են Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը։ Քրեական վարույթի շրջանակում իրականացվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ։ Հանգամանքները պարզվում են։