Հայաստանն ու Ադրբեջանը մտել են խաղաղության նոր դարաշրջան. Հաջիև

11 Սեպտեմբերի 2026, 13:08

Քաղաքականություն

Երևանը և Բաքուն մտել են խաղաղության նոր դարաշրջան, և Ադրբեջանը շարունակելու է լրացուցիչ ջանքեր գործադրել Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն հաստատելու և ապագա խաղաղությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Ստեփանակերտում գտնվող դիվանագիտական կորպուսի առջև։

«Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտվել է։ Մենք սովորում ենք ապրել խաղաղության մեջ և շարժվում ենք այդ ուղղությամբ», — հայտարարել է նա՝ հավելելով, որ խաղաղությունը պետք է նշանակի ոչ միայն դիմակայության բացակայություն, այլև վստահության կառուցում, վերականգնում և արարում։

Հաջիևի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև վերջերս կայացած հանդիպումը տեղի է ունեցել «կառուցողական մթնոլորտում»․

«Կողմերը համաձայնել են շարունակել երկկողմ համագործակցությունը՝ խաղաղության օրակարգը առաջ մղելու, վստահություն կառուցելու և երկու երկրների միջև առևտրային հարաբերություններն ու տրանսպորտային կապը զարգացնելու համար»։

Հիմա եթերում