Գրանդիոզ պլան է․ Տիգրանաշենն ուզում են հանձնել, նույն անունով ուրիշ բնակավայր ստեղծել. Վարդանյան

14 Սեպտեմբերի 2026, 13:42

Հայեր

«Հիմա ես ճի՞շտ հասկացա՝ ձեր պլանն այն է, որ օրենքով Հայաստանի Հանրապետության բնակավայրը հանձնեք Ադրբեջանին»,- այս մասին Ազգային Ժողովում՝ դիմելով ՔՊ-ականներին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Այսինքն՝ ձեր պլանն այն է, որ օրենքով Հայաստանի Հանրապետության բնակավայրը հանձնեք Ադրբեջանին, ապա ստեղծեք նույն անունով մեկ այլ բնակավայր ու ասեք՝ «Ո՞րն է ընդդիմությունը, որ ասում էր՝ հանձնել ենք։ Ոչ միայն չենք հանձնել, այլ Տիգրանաշենի անունով բնակավայր կա»։ Ես ճի՞շտ հասկացա ձեր գրանդիոզ պլանը»,- հարց է բարձրացրել պատգամավորը։