Հարվի Սարաջյանը խփել է իր առաջին գոլը MLS-ում՝ օգնելով «Օռլանդոյին» հաղթել «Տորոնտոյին»
14 Սեպտեմբերի 2026, 14:36
Հայ ֆուտբոլիստ Հարվի Սարաջյանը խփել է իր առաջին գոլը MLS-ում։ 21-ամյա Սարաջյանը աչքի է ընկել «Տորոնտո»-ի դեմ խաղում, որում «Օռլանդո»-ն վստահ հաղթանակ է տարել՝ 3։0 հաշվով։
Սա Սարաջյանի յոթերորդ խաղն էր MLS-ում։ Այս գոլն առաջինն էր Հյուսիսային Ամերիկայի բարձրագույն լիգայում։
Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստը հաջող է հանդես գալիս նաև MLS Next Pro-ում։ Այս մրցաշարում անցկացրած 14 խաղում նա դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։