Ուր էլ գնանք, դուք էլ եք գալու՝ ուզեք, թե չուզեք․ Արփի Դավոյանն՝ ընդդիմությանը

14 Սեպտեմբերի 2026, 16:17

Քաղաքականություն

Ամեն անգամ, երբ գալիս եք, մեզ մեղադրում եք ՀԱՊԿ-ի նկատմամբ մեր պայմանագրային պարտավորություններն, այսպես ասած, չկատարելու մեջ, դուք համաձայնում եք ՀԱՊԿ-ի բոլոր պնդումներին։ Այս մասին ԱԺ նիտում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

«Երբ գալիս եք ՀԱՊԿ-ի մասին անընդհատ խոսում եք, ասելով՝ բա որ ՀԱՊԿ-ից դուրս գաք, ու՞ր եք մտնելու, ի՞նչ եք անելու, դուք էլ եք ՀՀ պետական կառավարման օղակներից մեկը։ Կա՞րող է՝ դուք ուրիշ տեղ եք ուզում գնալ, բայց դա, չեմ կարծում, որ այս պահին լինելու է, որովհետև ուր մենք գնանք, դուք էլ եք գալու՝ ուզեք, թե չուզեք»,- ասել է նա։