«Ուժեղ Հայաստանը» կընդունի Արցախի իշխանությունների հրավերը․ Նարեկ Կարապետյան

15 Սեպտեմբերի 2026, 12:29

Քաղաքականություն

Արցախահայության իրավունքների պաշտպանությունը կարևոր է, և այդ ուղղությամբ պետք է աշխատենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Արցախահայերն այս պահին խնդիր ունեն․ տների գները բարձրացել են, և տրամադրվող գումարով մարդիկ չեն կարողանում տուն գնել։ Կա նաև զանգվածային գործազրկություն։

Կարծում եմ, որ արցախահայությունը պետք է ունենա մեկ մեծ կազմակերպություն, որը նաև մշակութային առումով կպահպանի համայնքը։ Պետք է ստեղծվի մշակութային կենտրոն, որտեղ նոր սերունդը կօգտագործի լեզուն։ Իհարկե, գերնպատակը վերադարձի իրավունքն է, բայց մենք պետք է ունենանք մշակութային կենտրոն, արցախահայերը պետք է կապը միմյանց հետ պահեն»,-ասել է Նարեկ Կարապետյանը։