Հայ եկեղեցու դեմ հալածանքների մասնակիցներն անիծված կլինեն․ Զախարովա

15 Սեպտեմբերի 2026, 17:40

Քաղաքականություն

«Նրանք, ովքեր մասնակցում են Հայաստանի կանոնական եկեղեցու դեմ իրականացվող հալածանքներին, անիծված են լինելու։ Այդպես էլ փոխանցեք»,- այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր պետության քաղաքացիները պետք է իրենք պաշտպանեն այն, ինչը իրենց համար արժեք է ներկայացնում, և դա, նրա խոսքով, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ հայերի գործն է։

Միաժամանակ, ըստ Զախարովայի, արտաքին միջամտությունն արդեն «պարզապես միջամտություն չէ, այլ հենց Հայաստանի քաղաքացիների համար հենարան հանդիսացող ամեն ինչի ոչնչացում»։

«Կան սարսափելի հանցագործություններ, բայց աստվածամարտությունը, երբ իսկական հալածանք է իրականացվում՝ օգտագործելով դրա ողջ գործիքակազմը, դարերի անեծք է։ Պատմությունն դա ապացուցում է»,- նշել է Զախարովան։