Համաձայն չեմ այն մտքի հետ, թե իշխանությունն ինչ ասել՝ արել է․ Նարեկ Կարապետյան
15 Սեպտեմբերի 2026, 18:30
Ես համաձայն չեմ այն մտքի հետ, թե իշխանությունն ինչ ասել՝ արել է։ Եթե համեմատենք նրանց կառավարության նախորդ ծրագրի հետ, ապա ակնհայտ է՝ մեծ մասն արված չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Անդրադառնալով սահմանային անվտանգությանն առնչվող հարցերին՝ նա նշել է, որ իրենք ունեն մասնագիտական աշխատանքային խումբ և պատրաստակամ են լսելու ոլորտի բոլոր մասնագետներին:
Խոսելով առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտնել է, որ կուսակցությունը մասնակցության վերաբերյալ որոշում կայացնելու համար ունի մի քանի օր, և առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։