ՔՊ-ն այլանդակել է հայկական պետականության հիմքերը․ Խամոյան
16 Սեպտեմբերի 2026, 12:09
ՔՊ-ն այլանդակել է հայկական պետականության հիմքերն ու մեր ինքնությունը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նրա խոսքով՝ ՔՊ-ն իրականացնում է տնտեսական ահաբեկչություն։
«Դուք փորձում եք մարդկանց իբր համոզել, որ կոռուպցիայի դեմ պայքար եք ծավալում, բայց, իրականում, դա այդպես չէ։ Ես վստահ եմ, որ եթե վաղը հնարավորություն լինի, դուք օպերացիա կիրականացնեք ձեր սրտի օլիգարխի նկատմամբ։
Տնտեսական ու իրավական լծակները չի կարելի օգտագործել սեփական քաղաքական ախորժակը բավարարելու համար»,- ասել է Խամոյանը։