Մեսրոպ Մանուկյանը Փաշինյանի ուշադրությունն է հրավիրել դատախազության թերի հրապարակումների վրա
16 Սեպտեմբերի 2026, 17:43
Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բարձրացրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկման թափանցիկության և ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքում հնարավոր երկակի ստանդարտների հարցը։
«Օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ իրավասու մարմինը պարտավոր է տարեկան հաշվետվություն ներկայացնել իրականացված վարույթների վերաբերյալ, սակայն դատախազության պաշտոնական կայքում հրապարակված տվյալները թերի են եղել»,- ասել է Մանուկյանը։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դատախազության գործողություններն ունեն իրավական հիմքեր, իսկ ինքը համապատասխան լիազորություններ չունի՝ միջամտելու այդ գործընթացին։
«Եթե դատախազությունն ինչ-որ բան չի հրապարակել կամ չի տրամադրել, ենթադրում եմ՝ դրա համար իրավական հիմքեր է ունեցել։ Երկրորդ՝ վարչապետը դատախազությանը չի կարող հանձնարարական տալ։ Երրորդ՝ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ, կարծում եմ, Հայաստանի դատախազությունը բավականին լայնածավալ տեղեկատվություն է տարածում»,– նշել է վարչապետը։