«Տաշիր»-ը 1500 փախստականի է տեղավորել՝ չվճարված հարկերի հաշվին․ Փաշինյան
16 Սեպտեմբերի 2026, 19:40
«Տաշիր» խումբը 1500 փախստականի տեղավորել է իր չվճարած հարկերի հաշվին»։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի հարցին, որ Արցախի էթնիկ զտումից հետո «Տաշիր» ընկերությունների խումբը մոտավորապես 1500 մարդու տեղավորել է, ապահովել բնակարաններով և անհրաժեշտ սննդով, սակայն այդ աջակցությունը դադարեցվել է բարեգործության արգելքից հետո։
«ՀՀ կառավարությունը 120,000 մարդու տեղավորել է, կերակրել, տնավորել և 800 միլիարդ դրամ էլ հատկացրել է, որպեսզի տուն ունենան»,- նշել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։