«Կհանեմ վերջին կոշիկը». Քոչարյան-կրտսերի օլիմպիական հանգստությունը հունից հանեց Փաշինյանին

16 Սեպտեմբերի 2026, 23:29

Քաղաքականություն

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ բարձրացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակի քրեական գործերի ու ունեցվածքի թեման։ Ամբիոնից հուզական ելույթ ունենալով՝ կառավարության ղեկավարը հարցրեց, թե որտեղի՞ց ընդդիմադիր գործչի ընտանիքին «միլիոններ», երբ մյուսները դրանք չունեն։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահի կրտսեր որդի Լևոն Քոչարյանի սառնասիրտ արձագանքը, որն արտահայտվեց ընդամենը լուռ գլխաշարժերով, վերջնականապես հունից հանեց վարչապետին։ Ընդդիմախոսի զսպվածությանն ի պատասխան՝ Փաշինյանն անցավ բացահայտ սպառնալիքների՝ հայտարարելով, թե մտադիր է «կախված վիճակում նրանց վրայից հանել վերջին կոշիկը»։