Դպրոցի տնօրեն լինելով՝ ՔՊ պատգամավորը հայտնի էր իր աֆիլիացիայով․ Վարդևանյան

17 Սեպտեմբերի 2026, 12:58

Քաղաքականություն

Ես տեսնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շարքերում նստած տիկին Ռուզաննա Երեմյանին, ով, դպրոցի տնօրեն լինելով, ամբողջ հանրապետությանը հայտնի է իր աֆիլիացիայով և նույնիսկ քարոզչական գործունեությանը մասնակցությամբ։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ հարցը վերաբերում է ԿԳՄՍ նախարարի այն դիրքորոշմանը, ըստ որի՝ դպրոցները պետք է զերծ մնան աֆիլիացիայից։

«Ինձ մոտ հարցը հետևյալն էր՝ նախարարի դիրքորոշումը, ըստ որի՝ դպրոցները պետք է աֆիլիացիայի չենթարկվեն, վերաբերում է 2025 թվականին, 2026 թվականի օգոստոսի 2-ից սկսած ժամանակահատվա՞ծին, թե՞ դրան նախորդող ժամանակաշրջանին։ Պետք է հասկանանք՝ արդյոք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խնդիր է ունեցել Ռուզաննա Երեմյանի հետ, և եթե ունեցել է, ապա այդ խնդիրը լուծվե՞լ է»,– նշել է ԱԺ փոխնախագահը։