Մեզ ռուսական ռազմաբազան պետք չէ, եթե ուզում են հանել՝ խնդրեմ․ Փաշինյան

17 Սեպտեմբերի 2026, 14:32

Քաղաքականություն

Մեզ ռուսական ռազմաբազան պետք չէ, եթե ուզում են հանել՝ խնդրեմ, հենց վաղը թող հանեն, եթե ուզում են մնալ, պատրաստ ենք քննարկել մեզ ոչ անհրաժեշտ բազայի մնալու պայմանները։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը նախկինում երբեք ռուսական ռազմաբազայի հարցը քննարկման չի դրել,։

«Հիմա Ռուսաստանն է դրել քննարկման և մենք դիրքավորում ենք այդ քննարկման շուրջ: Բա ի՞նչ անենք, ուզում են հանեն՝ թող հանեն։ Ես ասում եմ՝ 102-րդ ռուսական ռազմաբազան և 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները ցույց են տվել, որ այն Հայաստանի անվտանգության համար կենսական նշանակություն չունի»,- ասել է Փաշինյանը։