Ի՞նչ մաթեմատիկական հնարքով ձեզ հաջողվեց ԲՀԿ-ի ձայները գողանալ. Խամոյանը՝ ԿԸՀ ղեկավարին

17 Սեպտեմբերի 2026, 15:01

Քաղաքականություն

Շուրջ 60 հազար քաղաքացի ևս արտահայտել է իր կամքը։ Դուք Վենետիկի հանձնաժողովին եք մեջբերում և ասում, որ ընտրությունների արդյունքների ամբողջական կամ մասնակի չեղարկումը պետք է լինի բացառիկ և համաչափ միջոց։ Ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս է գնահատվել արդյունքների չեղարկման համաչափությունը։ Այս մասին ԱԺ նիստում ԿԸՀ ղեկավար Վահագն Հովակիմյանին հարց է ուղղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը ասում է, որ չեղարկումը չպետք է ոտնահարի այն ընտրողների իրավունքները, որոնք արդեն իսկ կատարել են իրենց ընտրությունը։

«Ի՞նչ մաթեմատիկական հնարքով Ձեզ հաջողվեց ԲՀԿ-ի ձայները գողանալ, ինչպե՞ս ձեզ հաջողվեց երրորդ ընդդիմադիր ուժին հեռացնել այս նիստերի դահլիճից»,- ասել է պատգամավորը։

Հիմա եթերում