Դուք չեք կարող լինել ԿԸՀ նախագահ․ Նարեկ Կարապետյանը՝ Վահագն Հովակիմյանին

17 Սեպտեմբերի 2026, 15:40

Քաղաքականություն

«Չե՞ք տեսնում այս դահլիճում ինչ-որ բան է պակասում, չե՞ք նկատում այս դահլիճում որևէ անհամաչափություն։ Կարո՞ղ է մի հատ խմբակցություն պետք է ավելի լիներ այստեղ ու ձեր թուլակամ որոշման արդյունքում չեղավ»,- Ազգային ժողովում այս հարցադրումները Կենտոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանին ուղղեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Պատգամավորի խոսքով՝ Վահագն Հովակիմյանը չի կարող լինել ԿԸՀ ղեկավար։

«Դուք 7 օրվա տարբերությամբ հրաժարվել եք ՔՊ կուսակցական պատկանելիությունից ու ընտրվել ԿԸՀ նախագահ։ Դուք չեք կարող լինել ԿԸՀ նախագահ, դուք չպետք է լինեք ԿԸՀ նախագահ, դուք վառ արտահայտում եք հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը մեր երկրում»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Հիմա եթերում