Պուտինի և Փաշինյանի հանդիպումը կարող է որոշել հետագա հարաբերությունների ձևաչափը․ Արթուր Աթաև

17 Սեպտեմբերի 2026, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Արթուր Աթաևը Alpha News-ին մեկնաբանել է, թե ինչ կարելի է ակնկալել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից։

Փորձագետի կարծիքով՝ առանցքային հարցերը կարող են վերաբերել «Ռուսական երկաթուղիներ» ընկերությանը, կոնցեսիոն պայմանագրին և «Գազպրոմ Արմենիա»-ին։

«Ես ենթադրում եմ, որ սա կլինի քաղաքական հարաբերությունների մի տեսակ գույքագրում, որը կմտնի նաև տնտեսական դաշտ։ Այս պահին առանցքային հարցը, որը հնչում է, «Ռուսական երկաթուղիներ»-ի կոնցեսիան է, և, հնարավոր է, նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության հարցը։ Կարծում եմ ՝ այստեղ չափազանց լոկալ օրակարգ է։ Այսինքն՝ խոսքը հիմնարար որոշումների կայացման մասին է, որից հետո արդեն ավելի ցածր մակարդակում՝ փոխվարչապետների կամ ՌԴ-ի կողմից դաշնային պետական մարմինների, իսկ ՀՀ-ի կողմից՝ գործադիր իշխանության մարմինների ղեկավարների մակարդակով, կսկսվի քաղաքական և տնտեսական բանակցությունների ու փոխզիջումների գործընթացը», — ասել է Աթաևը։

Փորձագետի խոսքով՝ հարաբերությունների հետագա զարգացումը կարող է ընթանալ երկու սցենարներից մեկով՝ երկարաժամկետ սառեցումից մինչև Ռուսաստանի և Հայաստանի միջև վերջնական քաղաքական ու տնտեսական տարանջատում։

«Հարաբերությունների զարգացման առաջին տարբերակն ավելի երկարաժամկետ հեռանկար ունեցող սցենար է՝ հարաբերությունների սառեցում, իսկ երկրորդ սցենարի դեպքում, հնարավոր է, այս հանդիպումը խթան հանդիսանա Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական ու տնտեսական վերջնական տարանջատման համար։ Ցավոք, երկու սցենարներն էլ դրական օրակարգ չեն ենթադրում։ Սա փաստ է»,- հավելել է փորձագետը։