Հայաստանի շախմատի հավաքականների հերթական հաղթարշավը համաշխարհային օլիմպիադայում

17 Սեպտեմբերի 2026, 23:36

Սպորտ

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները շարունակում են հաջող ելույթները Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում՝ գրանցելով հերթական վստահ հաղթանակները:

Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, մրցաշարի 2-րդ խաղափուլում տղամարդկանց ընտրանին 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Շոտլանդիայի թիմի նկատմամբ: Հաղթանակներ են տոնել գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով:

Հաջողությամբ է հանդես եկել նաև կանանց ազգային հավաքականը՝ 3:1 հաշվով պարտության մատնելով Սինգապուրի ընտրանուն: Իրենց պարտիաներում հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը: