Ամեն օր դատախազությունը սուտ է խոսում․ Գեղամ Մանուկյան

18 Սեպտեմբերի 2026, 10:20

Քաղաքականություն

Դատախազության գործունեությունն իմ աչքի առաջ է․ ամեն օր անօրինականություն է անում։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ՝ անդրադառնալով դատախազության գործունեությանը։

«Գլխավոր դատախազը եկել է Ազգային ժողովի ամբիոնից հայտարարություններ արել մեր գործընկեր Արթուր Սարգսյանի մասին, ինչ-որ բան է ասել, սուտ է խոսել։ Ամեն օր դատախազությունը սուտ է խոսում»,- նշել է պատգամավորը։

Գեղան Մանուկյանի խոսքով՝ իրավապահ համակարգի գործողություններում քաղաքական բաղադրիչն առաջնային է։

«Մի օր Նիկոլ Փաշինյանը չի լինելու, և այս իրավապահները կամ օրենքի առաջ են կանգնելու, կամ փորձելու են ապաշխարել»,- ասել է նա։