Տրագիկ երևույթները պետության հետ են տեղի ունենում․ Բագրատ Միկոյան

18 Սեպտեմբերի 2026, 13:26

Քաղաքականություն

Սրանց հետ որևէ պայմանավորվածության ու գործարքի բացակայության վառ ապացույցը Ռոբերտ Քոչարյանի չորրորդ կալանքն է։ Որևէ պայմանավորվածություն չի լինելու, լինելու է պայքար։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

«Հասկանալի է՝ շատ դժվար է, երբ մի ընտանիքից երկու անդամ արդեն ստալինյան ոճով կալանքի տակ են։ Բայց պայքարը շարունակվելու է։ Որևէ հատուկ տրագիկ բան չկա։ Տրագիկ բաներն ընդհանուր պետության հետ են տեղի ունենում և ունենալու են։ Նախագահը երբեք սա անձնական մակարդակում չի դիտարկել»,- ասել է նա։