Կառլեն Հովհաննիսյանը խփել է իր առաջին գոլը ՌՊԼ-ում
18 Սեպտեմբերի 2026, 13:39
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը Ռուսաստանի առաջնությունում «Ակրոն»-ի կազմում խփել է իր առաջին գոլը։
21-ամյա ֆուտբոլիստն օգնել է իր թիմին 2։0 հաշվով հաղթել «Ախմատ»-ին։
Հովհաննիսյանը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանին և խաղադաշտ է դուրս եկել 70-րդ րոպեին։ Արդեն 87-րդ րոպեին հայ կիսապաշտպանը աչքի է ընկել՝ խփելով իր թիմի երկրորդ գոլը և սահմանելով խաղի վերջնական հաշիվը։
Խաղից հետո SofaScore-ի վիճակագրական պորտալը Հովհաննիսյանին տվել է 7.7 միավոր։