Մենք ընդվզել ենք եկեղեցու քաղաքականացման դեմ․ Արման Սարոյան
18 Սեպտեմբերի 2026, 18:40
Այս շարժումը սկսվել է, երբ խղճի ազատության օրենքն է խախտվել, երբ Սահմանադրությունն է խախտվել։ Այս մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ «քրեական գործով» նախնական դատալսումներից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Արման Սարոյանը։
«Արդյոք ՀՀ Սահմանադրությունը կամ խղճի ազատության մասին օրենքը եկեղեցու այսօրվա փաստացի պետին որևէ իրավունքով լիազորում են քաղաքականապես կողմնորոշել իր հետևորդներին։
Աշխարհիկ դատարան դիմելու պատճառը եկեղեցու ներսում ներքին ատյանների անգործությունն ու անհնարինությունն է եղել։ Եկեղեցու ներսի ատյանները բռնազավթված են։ Մենք եկեղեցու ներսում ընդվզել ենք եկեղեցու բռնազավթման ու քաղաքականացման դեմ»,- նշել է Սարոյանը։