Կաթողիկոսին վերագրվող արարքը հանցագործություն չի կարող համարվել․ Արա Զոհրաբյան
18 Սեպտեմբերի 2026, 19:00
Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող արարքը հանցագործություն չի կարող համարվել, քանի որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ներքին, կանոնական տիրույթում տնօրինություն՝ հոգևորականին զրկելով այդ կարգավիճակից։ Այս մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանն՝ անդրադառնալով Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի մեղադրանքներին, թե իրեն կարգալույծ են արել իբրև թե իր քաղաքական հայացքների և «բարենորոգության» շարժմանը միանալու համար։
«Այդ իրավասությունը որևէ մեկին չի պատկանում՝ ոչ Հայաստանի վարչապետին, ոչ որևէ պատգամավորի, ոչ էլ որևէ իշխանության։ Դա պատկանում է միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսին»,- նշեց փաստաբանը։
Արա Զոհրաբյանը հիշեցրեց, որ այդ շարժմանը միացած մյուս հոգևորականներն, օրինակ, կարգալույծ չեն հռչակվել։
Նրա խոսքով՝ քրեական հետապնդումը կոպտորեն խախտում է Սահմանադրությունը։
«Սա հակասում է Սահմանադրական երաշխիքին, ընդ որում՝ նաև օրենքներին, որոնք երաշխավորում են եկեղեցու ինքնակառավարման և ինքնավարության իրավունքը։ Քրեական այս հետապնդումն ամենաբարձր աստիճանի միջամտությունն է Կաթողիկոսի այդ իրավունքին»,- ընդգծել է Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Հունվարին 29-ին հայտնի է դարձել, որ ՔԿ-ն Մայր աթոռի դեմ քրեական վարույթ է նախաձեռնել կարգալույծ արված եպիսկոպոսի «գործով»։