Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին

19 Սեպտեմբերի 2026, 12:25

Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին:

Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի եկեղեցին կառուցվել է ռուսաստանաբնակ հայորդիներ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ, ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։

Արարողությանը ներկա է նաեւ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։