Արտուշ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնությունում հաղթել է թուրք մրցակցին

19 Սեպտեմբերի 2026, 13:30

Սպորտ

Հայ բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (80 կգ) լարված մենամարտում հաղթել է թուրք Սուլթան Օսմանլիին՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակչում։

Հաղթանակը հայ մարզիկին շնորհվել է մրցավարների բաժանված՝ 3։2 որոշմամբ՝ 29։28, 29։28, 29։28, 28։29, 28։29 հաշիվներով։

Արթուր Հովհաննիսյանի հաջորդ մրցակիցը կլինի ուկրաինացի Պավլո Իլյուշան։ Նրանց մենամարտը նախատեսված է սեպտեմբերի 21-ին։

Բուլղարիայում առաջնությունն անցկացվում է սեպտեմբերի 17-ից 25-ը։ Մրցաշարին մասնակցում է շուրջ 40 ազգային ֆեդերացիա ներկայացնող ավելի քան 400 մարզիկ։ Մեդալները խաղարկվում են 20 քաշային կարգերում՝ 10 տղամարդկանց և 10 կանանց։