Էդուարդ Գասպարյանը՝ կարատեի Ռուսաստանի չեմպիոն
19 Սեպտեմբերի 2026, 18:20
Կրասնոդարից Էդուարդ Գասպարյանը դարձել է Ռուսաստանի կարատեի չեմպիոն՝ 84 կգ քաշային կարգում նվաճելով ոսկե մեդալ։
Էդուարդը նշել է, որ «նոր տարիքային կարգ տեղափոխվող երիտասարդները լրջորեն պայքարում են առաջնության մեդալի համար», ուստի տարեցտարի առաջատար դիրքեր զբաղեցնելն ավելի է դժվարանում։
«Մրցաշարում անցկացրել եմ 4 մենամարտ: Ոսկե մեդալ նվաճելու համար անհրաժեշտ է հաղթել յուրաքանչյուր մենամարտում, ինչը լրացուցիչ պատասխանատվություն է առաջացնում։
«Ինձ համար գլխավոր աջակցությունը հայրս՝ Գասպարյան Արտեմ Սեդմանովիչն է, ով նաև իմ մարզիչն ու մենթորն է», — նշել է մարզիկը։
Առաջնությունն անցկացվել է Յուժնո-Սախալինսկում։ Մրցումներին մասնակցել է 39 տարածաշրջաններից ժամանած 500 մարզիկ։