Պարտավոր ենք հիշել այս օրը և հետևություններ անել․ Նարե Սիմոնյան

19 Սեպտեմբերի 2026, 17:30

Քաղաքականություն

Ինչքան էլ փորձենք հարմարվել և համակերպվել, սա այն չէ, ինչին համակերպվելու կամ ինչի հետ համաձայնելու որևէ հայ իրավունք ունի։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է արցախցի Նարե Սիմոնյանը։

«Պարտավոր ենք հիշել այս օրը, պարտավոր ենք հետևություններ անել, պարտավոր ենք չմոռանալ, որ մեզ ցեղասպանել են։ Մեզ վռնդել են մեր հայրենիքից, և ամբողջ աշխարհը դա տեսել է ու լռել:

Միայն մեր պայքարը, մեր պահանջատիրությունը, մեր իրավունքների մասին չմոռանալն է, որ մի օր մեզ նորից արժանապատիվ է դարձնելու։ Որովհետև այն, ինչ մենք ունենք այսօր, շատ հեռու է արժանապատվությունից։ Այն, ինչ կատարվում է ամեն օր՝ նոր նվաստացումներ, նոր զիջումներ, նոր հատակներ, վերջ չի ունենալու, եթե չունենանք հաղթանակներ, չուղղենք մեր մեջքը և չպայքարենք մեր իրավունքների համար»,- ասել է նա։