Էդմեն Շահբազյանը՝ UFC 331 մրցաշարի հաղթող

20 Սեպտեմբերի 2026, 18:20

Սպորտ

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայացած UFC 331 մրցաշարի շրջանակում միջին քաշային կարգի ներկայացուցիչ, ամերիկահայ մարզիկ Էդմեն Շահբազյանը տպավորիչ հաղթանակ է տոնել բրազիլացի Բրունո Ֆերեյրայի նկատմամբ։

Խառը մենամարտերի (MMA) շրջանակում Շահբազյանն անցկացրել է 23 մենամարտ, որոնցից 17-ում հաղթել է, իսկ 6-ում՝ պարտվել։ 33-ամյա Բրունո Ֆերեյրան իր ակտիվում այժմ ունի 15 հաղթանակ և 5 պարտություն։