Ռուսաստանի և Հայաստանի երկխոսությունը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից․ Լավրով

21 Սեպտեմբերի 2026, 12:30

Քաղաքականություն

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին՝ ՀՀ անկախության օրվա կապակցությամբ։

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի երկխոսությունը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից։

«Ռուս-հայկական համակողմանի համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության շարունակումը, բխում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերից»,,- նշել է Լավրովը։