Պուտինը և Միշուստինը շնորհավորել են ՀՀ անկախության տոնի կապակցությամբ
21 Սեպտեմբերի 2026, 13:15
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ։
«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում», — ասված է ՌԴ նախագահի ուղերձում։
Միխայիլ Միշուստինը Փաշինյանին ուղղված ուղերձում նշել է, որ առևտրատնտեսական, գիտական և այլ ոլորտներում երկկողմ կառուցողական համագործակցության զարգացումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին։