Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, կա վիրավոր

21 Սեպտեմբերի 2026, 17:30

Հասարակություն

Սեպտեմբերի 21-ին Առնո Բաբաջանյան 137 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է կրակոցով։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ ազդրի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել նույն շենքի 44-ամյա բնակիչ Բագրատ Մ․-ն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Իրավապահները պարզել են ենթադրյալ կրակողի ինքնությունը և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում նրան ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։