«Զարգացու՛մ, ոչ թե հանձնում»․ «Ուժեղ Հայաստան»-ը Տիգրանաշենում ծառատունկ է իրականացրել
21 Սեպտեմբերի 2026, 19:00
Հայաստանի Անկախության այս տարվա մարտահրավերը Տիգրանաշենն է։ «Զարգացու՛մ, ոչ թե հանձնում»․ այս գաղափարով էր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գնացել Տիգրանաշեն և ծառատունկ իրականացրել։
«Այս քայլը խորհրդանշում է զարգացում։ Զարգացու՛մ, ոչ թե հանձնում․ սա՛ է մեր հիմնական գաղափարախոսությունը»,- ծառատունկի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Բացի բնապահպանական նախաձեռնությունից, կուսակցությունը հանդես է եկել նաև համայնքի զարգացմանն ուղղված զբոսաշրջային ծրագրով։
«Առաջարկելու ենք նաև գլեմփինգի տուրիստական նախագիծ։ Առաջիկայում կհրապարակենք ժամկետները և կդիմենք շինարարության թույլտվություն ստանալու համար, որպեսզի այս տարածքում ստեղծենք զբոսաշրջային գլեմփինգի գոտի»,- նշել է Կարապետյանը։