Հայաստանի հավաքականների հաղթական քայլերթը Շախմատի Օլիմպիադայում
21 Սեպտեմբերի 2026, 20:01
Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում Հայաստանի ներկայացուցիչները վստահ ելույթներ են ունեցել՝ գրանցելով երկու հաղթանակ:
Տղամարդկանց ազգային հավաքականը լարված պայքարում 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Իրանի ընտրանու նկատմամբ: Հաջողությամբ է հանդես եկել նաև կանանց հավաքականը, որը 3:1 հաշվով պարտության է մատնել Լատվիայի թիմին: