Փաշինյանը 3 օրով ԱՄՆ է մեկնել․ կմասնակցի ՄԱԿ-ի աշխատանքներին

22 Սեպտեմբերի 2026, 09:25

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Նյու Յորք։

Վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը մանրամասնել է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ»: