Քարոզարշավի ընթացքում իշխանությունների տարածած միֆը փլուզվել է ՍԴ-ում․ Ղահրամանյան

22 Սեպտեմբերի 2026, 13:20

Քաղաքականություն

Իշխանությունների կողմից ամբողջ քարոզարշավի ընթացքում տարածված միֆը փլուզվել է նաև Սահմանադրական դատարանում։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

«Եթե նրանց ասած ծավալի ենթադրյալ և հորինված գործընթացները իրականում տեղի ունենային, ապա Սահմանադրական դատարանը համապատասխան վերաբերմունք կհայտներ»,- ասել է նա։

Մարիաննա Ղահրամանյանի խոսքով՝ համայնքներում նախընտրական շրջանում եղել են բազմաթիվ ահազանգեր, երբ ՔՊ-ական համայնքապետերը և իշխանության հետ առնչություն ունեցող մարդիկ «խրախուսանքի» միջոցով փորձել են հանրությանը օգնել։

Հիմա եթերում