Արցախի հանքավայրերը՝ Բաքվի նոր պետական ծրագրում

22 Սեպտեմբերի 2026, 16:50

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լեռնահանքային և մետաղագործական արդյունաբերության զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ ներկայացրել է 2027–2030 թվականների պետական ծրագրի հիմնական ուղղությունները։ Ծրագիրը նախատեսում է ոլորտի վերակառուցում և արտադրական ու տնտեսական կարողությունների ընդլայնում։

Ադրբեջանական AZERTAC գործակալության հաղորդմամբ՝ պետական ծրագրի շրջանակում նախատեսվում է շահագործման հանձնել Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում գտնվող՝ Քարվաճառի, Մարտակերտի և Կովսականի հանքավայրերը։

Ալիևի խոսքով՝ Մարտակերտի հանքավայրերում նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ Քարվաճառի և Կովսականի հանքավայրերում աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում։