Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով
22 Սեպտեմբերի 2026, 18:30
Դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետը։ Քաղաքական գործիչը կալանավորված է 2026 թվականի մայիսի 23-ից։
Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պետական դավաճանություն»։
Քննչական մարմնի վարկածի համաձայն՝ 2024 թվականին Թևանյանը Ազգային ժողովի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի միջոցով հասանելիություն է ստացել ԱԺ փակ նիստում քննարկված գաղտնի տեղեկություններին և դրանք փոխանցել ռուսական կենտրոններից մեկին։