Պուտինի և Փաշինյանի բանակցություններից բեկումնային որոշումներ սպասել պետք չէ․ Վլադիմիր Շապովալով

22 Սեպտեմբերի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Վլադիմիր Շապովալովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Մոսկվայի և Երևանի երկխոսության հեռանկարներին։

Փորձագետի կարծիքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցություններից որևէ բեկումնային որոշում ակնկալել պետք չէ, քանի որ Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականությունը բարդացնում է ռուս-հայկական հարաբերությունների զարգացումը։

«Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի բանակցություններից որևէ բեկումնային որոշում սպասել պետք չէ։ Դրա պատճառը Նիկոլ Փաշինյանի ապակառուցողական դիրքորոշումն է, քանի որ Հայաստանի ներկայիս կառավարության քաղաքականությունն ուղղված է ռուս-հայկական հարաբերությունների վատթարացմանը։ Միևնույն ժամանակ, այս քաղաքականությունը չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին», — ասել է Շապովալովը։

Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է բարեկամական վերաբերմունք պահպանել հայ ժողովրդի նկատմամբ, սակայն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը կախված է Երևանի արտաքին քաղաքական ընտրությունից։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա եղել է, կա և կլինի հայ ժողովրդի բարեկամը։ Այդ բարեկամությունը հարյուրավոր տարիների պատմություն ունի։ Սակայն ստեղծված իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ է ընտրություն կատարել՝ կա՛մ լինել Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության երկրների հետ, կա՛մ շարունակել Եվրոպական միության ուղղությամբ տարվող քաղաքականությունը։ Այդ ընտրությունն ամբողջությամբ ներկայիս Հայաստանի իշխանությունների պատասխանատվության ներքո է։ Երկու աթոռի վրա միաժամանակ նստել չի ստացվի», — հավելել է Վլադիմիր Շապովալովը։