Ռուդոլֆ Գարբոյանը դուրս է եկել բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

22 Սեպտեմբերի 2026, 21:15

Սպորտ

Մինչև 50 կգ քաշային կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը դուրս է եկել Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ։

Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցավարների բաժանված որոշմամբ՝ 4:1 հաշվով, հաղթել է իսրայելցի Դավիդ Զահարիին։ Մրցավարների գնահատականներն էին՝ 30:27, 30:27, 29:28, 29:28 և 28:29։

Գարբոյանի համար սա մրցաշարում երկրորդ հաղթանակն էր։ Նախորդ փուլում հայ բռնցքամարտիկը հաղթել էր Պորտուգալիայի ներկայացուցչին։