Էլիդա Քոչարյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
23 Սեպտեմբերի 2026, 20:10
Հայ բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Սոֆիայում ընթացող 2026 թվականի Եվրոպայի առաջնության մինչև 65 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր։
Կիսաեզրափակչում Քոչարյանը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 0։5 հաշվով, պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ազալիա Ամինևային։ Եզրափակչում Ամինևան կմրցի հունգարուհի Լուկա Համորիի հետ։
Մինչև կիսաեզրափակիչ հասնելը Քոչարյանը երեք հաղթանակ էր տարել Իսպանիայի, Ալբանիայի և Ռումինիայի ներկայացուցիչների նկատմամբ։ Երիտասարդների Եվրոպայի եռակի չեմպիոնի համար Սոֆիայի բրոնզը առաջին մեդալն է մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։