Հունգարիայի վարչապետը զրկվել է անձեռնմխելիությունից

28 Սեպտեմբերի 2026, 12:30

Քաղաքականություն

Հունգարիայի խորհրդարանը աջակցել է վարչապետ Պետեր Մաջյարիի անձեռնմխելիության կասեցմանը՝ գողության գործի շրջանակում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Քվեարկությանը մասնակցած 139 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել որոշմանը։ «Ֆիդես» և Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները բոյկոտել են նիստը։

Գործը վերաբերում է 2024 թվականի հունիսին Բուդապեշտի ակումբներից մեկում տեղի ունեցած միջադեպին։ Մադյարը վիճաբանել էր այցելուներից մեկի հետ, ով քաղաքական գործչին նկարահանել էր հեռախոսով։ Ըստ գործի՝ Մադյարը վերցրել էր տղամարդու հեռախոսը, դրել գրպանը, իսկ ավելի ուշ նետել Դանուբ գետը։

Այդ ժամանակ Մադյարը Եվրախորհրդարանի պատգամավոր էր, և իրավապահների դիմումից հետո Եվրախորհրդարանը նրան չէր զրկել անձեռնմխելիությունից։

2026 թվականի մայիսին Հունգարիայի խորհրդարանի անդամ դառնալուց հետո երկրի դատախազությունը նախաձեռնել է Մադյարի անձեռնմխելիության կասեցումը՝ հետաքննությունը վերսկսելու նպատակով։

Վարչապետը հայտարարել է, որ դեմ չէ անձեռնմխելիությունից զրկվելուն, քանի որ իրեն անմեղ է համարում։ Միաժամանակ նա գործը շինծու է անվանել։