ԵԽԽՎ-ում արձանագրվել է՝ ՔՊ-ի ցուցակի ավելի քան 90%-ը պետական պաշտոնյաներ են եղել․ Նարեկ Կարապետյան

28 Սեպտեմբերի 2026, 20:26

Քաղաքականություն

«ԵԽԽՎ-ում արձանագրվել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի ավելի քան 90 տոկոսը կազմել են պետական պաշտոնյաներ, ինչը կաշկանդող հանգամանք է հանդիսացել։ Այս մասին Ստրասբուրգից իր տեսաուղերձում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Այսօր հատկանշական օր է Հայաստանի ժողովրդավարության համար։ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը ժողովրդավարության բաստիոն չէ»,- հայտարարել է Կարապետյանը։

Հիմա եթերում